Փնտրել ձեռնարկություն
Բնագավառներ
Մեր ընկերները
Նորություններ
Top Գներ
Top Սպասարկում
Top Որակ
Top Տեսականի
Top Կարծիքներ

AMENA.AM

Երևանի ձեռնարկությունների վարկանիշ
Սպառողների նյարդերը խնայելու համար նախատեսված կայք

Մեկ նախադասությամբ այս կայքի մասին

Եթե իրոք փորձենք եզրափակվել մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել, որ այստեղ Դուք կիմանաք, թե Երևանում որ տաքսի ծառայությունն է ամենալավը, որ կենցաղային տեխնիկայի խանութում են գները ամենամատչելին, որ սրճարանում է սպասարկումը ամենաորակյալը և նաև թողնեք Ձեր կարծիքը այս հարցերի շուրջ:

Իսկ մանրամասները ներկայացրած են ստորև:

Բարի գալուստ Amena.AM:

 

Ի՞նչու ես չեմ ստանում լիարժեք տեղեկություններ այն ամենի մասին ինչի համար վճարում եմ

Հաճախ, երբ մենք պատրաստվում ենք կատարել որևէ կարևոր գնում, առաջանում է տհաճ մի իրավիճակ, երբ հարկավոր են առավելագույնս օբյեկտիվ տեղեկություններ, որոշում կայացնելու համար, սակայն չգիտես, թե որտեղից այդ տեղեկությունները հայթհայթել: Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե որտեղ են գները ցածր, որ ընկերության արտադրանքն է որակյալ, որտեղ է սպասարկումը գտնվում քիչ թե շատ պատշաճ մակարդակի վրա և այլն:

Սակայն այս ինֆորմացիան, արի ու տես, որ դեֆիցիտ է: Չորս կողմից անընդհատ տեղացող գովազդը գովերգում է ինչ հնարավոր է, բայց իրականությունը, չգիտես ինչու, մի քիչ տարբերվում է նոր լվացքի փոշի գնած երջանիկ տիկնոջ ներկայացրած պատկերից:

Այդ պատճառով մարդիկ շատ թերահավատորեն են մոտենում գովազդին և, օրինակ սառնարան գնելիս շատ ավելի կվստահեն հարևան Վահիկ ձյաձյային, որն աշխատում է վերանորոգման կենտրոնում և լավ տեղեկացված է սառնարանների հետ կապված նրբություններին: Սակայն միշտ չի, որ Վահիկ ձյաձյան բնակվում է մեզ հետ նույն շենքում: Եւ այդ դեպքում ստիպված ենք գնումներ կատարել մեզ հասանելի կցկտուր, անհուսալի տեղեկությունների վրա հիմնվելով: Ծանո՞թ է այս անհանգստության և անհարմարությաև զգացողությունը:

 

Ի՞նչ անել

Amena.am նախագիծը կոչված է գոնե որոշ չափով թեթևացնել երևանցիների այս հոգսը` միավորելով բոլոր սպառողներին կայքի միջոցով: Միավորելով բոլորիս փորձը և տեղեկությունները, մենք կունենանք օբյեկտիվության հավակնող տեղեկությունների աղբյուր, որը կծառայի սպառողների շահերին:

Կայքում ներկայացված են բազմաթիվ ընկերություններ, որոնք բաժանված են ըստ բնագավառերի: Կայքի այցելուները կարող են թողնել իրենց կարծիքները, քննարկել այս կամ այն ընկերությունը, պատմել առնչվելու իրենց փորձի մասին, գնահատել այդ ընկերությունների գործունեությունը: Արդյունքում սպառողները իրենք են կառուցում իրատեսական վարկանիշը : Կարող եք նաև նոր ընկերություններ առաջարկել :

Գնահատումը կատարվում է ունենում ըստ 4 հատկանիշների, որպեսզի ամեն ձեռնարկության պատկերը լինի առավելագույնս ամբողջական: Դրանք են`

  1. Գներ: Մատչելիությունը
  2. Սպասարկում: Ծառայությունների մատուցման որակը
  3. Որակ: Որակյալ են արդյոք վաճառվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները
  4. Տեսականի: Մատուցվող ծառայությունների կամ ապրանքների տեսականու բազմազանությունը

Արդյունքում ստացվող միասնական վարկանիշը, և ամեն ձեռնարկության էջում թողած կարծիքները տալիս են բավական իրատեսական տեղեկություններ մեր այսօրվա Երևանյան ընկերությունների մասին, ինչը կօգնի սպառողին կատարել իր ճիշտ ընտրությունը: